ԱՄՆ-ում ցույցի դուրս եկած ուկրաինացիները Օբամային խնդրել են կանգնեցնել Պուտինին
Վաշինգտոնում ուկրաինացիները ցույց էին կազմակերպել Սպիտակ Տան դիմաց` խնդրելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային դադարեցնել Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիան: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
«Ցուցարարներն իրենց հետ բերել էին ուկրաինական դրոշներ և ցուցապաստառներ՝ Պուտինին կանգնեցնելու կոչով»,-հայտնել է լրագրող Միրոսլավ Գոնգաձեն Facebook-յան իր էջում:
Գոնգաձեն նաև նշել է, որ ԱՄՆ տարբեր նահանգներից ժամանած ուկրաինացիները բողոքը կշարունակեն մայիսի 3-ին: