Արդյո՞ք մարզպետները պաշտոնանկ են արվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ փորձեցինք մարզպետերից պարզել, թե արդյո՞ք տեղյակ են իրենց պաշտոնանկությունների մասին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը վրդովված հայտարարեց, որ ինքը որևէ բան չունի պատասխանելու, քանի որ դրա ժամանակը չէ. «Ինձ դա չի հետաքրքրում»:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ այդ առումով որևէ տեղեկություն չունի:
Հարցին՝ իսկ գոնե տեղյակ է արդյոք՝ գոհ են իր կատարած աշխատանքից, թե ոչ, նշեց. «Շիրակի մարզի ժողովրդին հարցրեք, ես չեմ կարող որևէ բան ասել, իրենք պետք է տան իմ աշխատանքի գնահատականը: Երբևիցե գոհունակության կամ դժգոհության մասին բան չեմ լսել»:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ շատ վստահ հայտարարեց, որ նման բան իրականում չկա ու իրենք այդ հարցը չեն քննարկել: «Նման հարց չկա ու չի քննարկվում»: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ասաց, որ ինքը զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: