Բիոզուգարանները իրենց չարդարացրեցին. «Տաթևեր» ճոպանուղու մոտ առաջիկայում կառուցվելու է նոր հասարակական զուգարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Տաթևեր» ճոպանուղու մոտ առաջիկայում կառուցվելու է նոր հասարակական զուգարան։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանից։
«Իսկ ճոպանուղու հարակից տարածքում գտնվող թանկարժեք բիոզուգարանը, մինչ օրս չի աշխատում։ «Ընդամենը մի օր է աշխատել էդ զուգարանը։ Եկան, փորձարկեցին, բայց էլի չաշխատեց։ Առաջիկայում ծրագրավորված է՝ ճոպանուղու հարևանությամբ Ազգային մրցունակության հիմնադրամի և ճոպանուղու ջանքերով նոր զուգարան կառուցել»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: