Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարողներին տեղափոխեցին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալներին «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են տարբեր ՔԿՀ-ներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Խաչատուր Պողոսյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, Սամվել Հարությունյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ահա էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին «Արթիկ» ՔԿՀ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, ասաց, որ դիմել է տարբեր մարդկանց՝ խնդրելով, որ ամուսնուն չտեղափոխեն այդքան հեռու, սակայն որևէ արդյունք չի տվել: Դատապարտյալի կնոջից տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը վերադարձրել է իր ամուսնու մեքենան:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը 2013թ. դեկտեմբերի 24-ին գրել էր, որ մահափորձից հետո ԱԱԾ-ն կալանքի տակ էր պահում ամբաստանյալի «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան: Չնայած դատավճիռը հրապարակվել էր, սակայն մեքենան չէին վերադարձնում նրա հարազատներին: Եվ ահա այս օրերին վերադարձրել են»։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: