Եկեղեցուց դուրս եկող նախկին վարչապետին ծափահարել են
«Իրատես de facto» թերթը գրում է. «Քրիստոսի Հարության զատկական սուրբ Պատարագին մասնակցող նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը կանգնած էր հայոց «վսեմաշուք» իսթեբլիշմենտի կողքին, Պատարագի ավարտին Մայր տաճարից դուրս է եկել ոչ թե իշխանության, այլ «մի ոտ հետ»՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ։
Երբ դռնից դուրս են եկել, բակում հավաքված ժողովուրդը, տեսնելով նրան, սկսել է ծափահարել, ինչն էլ առաջացրել է դիվանագետների մեղմ ժպիտը, վերջիններս հասկացել են, թե ինչու է ժողովուրդը ծափահարում»:
Առավել մանրամասն՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում: