Արմեն Աշոտյանն ու Հրայր Թովմասյանը ԲՀԿ-ի համար «պերսոնա նոն գրատա» են և նրանց իր կաբինետում չի տեսնում նաև նորաթուխ վարչապետը
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա 15։30-ին, ինչը ԳՄ-ների պրակտիկայում հազվադեպ է պատահում, մանավանդ որ օրն աշխատանքային է։
ՀՀԿ-ում չգիտեն նաև, թե ով կփոխարինի Դավիթ Հարությունյանին՝ պետաիրավական հանձնաժողովում։ Ծերերը հակված են այնտեղ տեսնել Հովհաննես Սահակյանին, բայց կասկածներ ունեն, որ հնարավոր է առաջադրվի Արփինե Հովհաննիսյանը, ով նաև կստանձնի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պարտականությունները։
Ի դեպ, խնդրահարույց է նաև մեկ այլ հանձնաժողովի նախագահի՝ Հովիկ Աբրահամյանի մերձավոր Արտակ Դավթյանի հարցը, ում վարչապետը տեսնում է ԿԳ նախարարի պաշտոնում։ Արմեն Աշոտյանն ու Հրայր Թովմասյանը ԲՀԿ-ի համար «պերսոնա նոն գրատա» են, նրանց իր կաբինետում չի տեսնում նաև նորաթուխ վարչապետը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: