«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» - ում ընտրվել է նոր տնօրեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողով՝ բանկի Դավթաշենի մասնաճյուղում։ Հիշեցնենք, որ «Ակբա»-ն ֆրանսիական բաժնեմասով հայկական բանկ է, և ընդհանուր ժողովին մասնակցել են նաև ֆրանսիացի բաժնետերերը։
Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի մահից հետո ժ/պ-ն Գիշյանի տեղակալ Նիկոլայ Հովհոննիսյանն էր։ Բաժնետերերի ժողովը բանկի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Հակոբ Անդրիասյանին, որը նախկին տնօրենի չորս տեղակալներից մեկն էր»։
Առավել մանրամասն «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: