Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ. «Բենֆիկան» և «Սևիլիան» հաղթանակներ տարան
Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակում կայացան կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:
Լիսաբոնում կայացած «Բենֆիկա»-«Յուվենտուս» խաղում հաջողությունն ուղեկցեց դաշտի տերերին. նախ հանդիպման 3-րդ րոպեին արդեն խաղի հաշիվը բացեց Էզեկել Գարայը: 73-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց թուրինցիների հարձակվող Կառլոս Տևեսը, սակայն խաղավարտից 6 րոպե առաջ պորտուգալական թիմի համար հաղթական գոլը խփեց Լիման: 2-1և դիմակայության հաղթողին կողմրը կորոշեն Թուրինում՝ մայիսի 1-ին:
Մյուս կիսաեզրափակչում միմյանց դեմ էին ելել իսպանական երկու թիմեր՝ «Սևիլիան» և «Վալենսիան»: Այս խաղում գոլային իրադարձությունները գրանցվեցին 3 րոպեի տարբերությամբ. նախ 33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ստեֆան Մ՛բիան, ապա 36-րդ րոպեին հաշիվը կրկնապատկվեց Բական:
Հավելենք, որ պատասխան հանդիպումը կկայանա նույնպես մայիսի 1-ին: