Մարդկանց դեմ բանակի ուժի կիրառումը քրեական որոշում է. Լավրով
Կանգնեցնելով ապօրինի գործողությունները՝ մեր նպատակը Ուկրաինայում տիրող ճգնաժամային իրավիճակի բարելավումն է, -ասել է Ռուսաստանի Արտաքին Գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք հավատում ենք, որ Ուկրաինայում տիրող ճգնաժամը բարելավելու հիմնական պայմանը նրանց իշխանությունների թույլ տված ապօրինի գործողությունների կանխումն է: Հենց իշխանություններն են, որ պետք է գիտակցեն իրենց պատասխանատվության կարևորությունն ամեն ինչի նկատմամբ», - ասվել է ռուսական իշխանության ներկայացուցիչների խոսքում: