Վրաերթ-վթար Երևանում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է , բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում վարորդին. Shamshyan.com (լուսանկարներ)
Shamsyan.com-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Volkswagen Golf մակնիշի 34 SM 286 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ֆուչիկի փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը, ով հաշմանդամ էր, հարվածից մի քանի մետր շպրտվել և տեղում մահացել է:
Քիչ առաջ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի շտապօգնության ծառայության թիվ 22 բրիգադը առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերեցին վարորդին, որից հետո տեղափոխեցին Արմենիա բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ ասյտեղ: