Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին նոր պաշտոն են առաջարկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այժմ էլ առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ն և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում։
Մեզ հաջողվեց պարզել նաև, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ աշխատանքի մի շարք այլ առաջարկներ ունի։ Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանին առաջարկել են նաեւ Բելգիայում, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում աշխատել որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, սակայն Տ. Սարգսյանը որևէ հստակ որոշում դեռևս չի կայացրել։ Բանն այն է, որ Տ. Սարգսյանը չի ցանկանում երկրից հեռանալ, ինչի պատճառով էլ սպասում է լավագույն տարբերակին»։
Առավել մանրամասն' «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: