Կորյուն Նահապետյանն ՀՀ արդարադատության նախարա՞ր
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինելու է Հրայր Թովմասյանին։ Երեկ մեր զրույցում Նահապետյանը հայտնեց, որ որևէ առաջարկ չի ստացել. «Ես նման առաջարկ չեմ ստացել»,- նշեց Նահապետյանը՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ ինքն էլ է իր արդարադատության նախարար նշանակվելու մասին լուրեր լսել։ Հարցին, թե կցանկանար աշխատել կառավարությունում, Նահապետյանը պատասխանեց. «Իմ ցանկությունները տվյալ դեպքում պայմանավորված կլինեն իմ քաղաքական ուժի որոշմամբ։ Ընդհանուր առմամբ, ես նախընտրում եմ խորհրդարանի աշխատանքը»։
Առավել մանրամասն' «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: