Լավրովն առաջին անգամ նկարել է ինքն իրեն
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջին անգամ նկարել է ինքն իրեն, որը հայտնվել է լրագրողների թվիթերյան էջերում:
Նկարում Լավրովը և հաղորդավար Սոֆիկո Շեվարնաձեն են:
-Եկեք նկարենք ինքներս մեզ, ասել է Սոֆիկո Շեվարնաձեն:
-Իսկ ի՞նչ է դա,պատասխանել է Լավրովը:
-Դե, ինչպես Օբաման է անում, բացատրել է Շեվարնաձեն:
Հաղորդավարուհուն Լավրովի հետ լուսանկարվել հաջողվել է բացառիկ հարզացրույցի ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան «ինքնանկար»-ի հարցում առաջատար է համարվել ինստագրամում, գրում է Газета.Ru-ն: