Ուրիշ ի՞նչ պետք է աներ Հասմիկ Պողոսյանը, որ կառավարության փոփոխության շրջանակներում գոնե նրան ազատեին աշխատանքից
Ուրիշ ի՞նչ պետք է աներ Հասմիկ Պողոսյանը, որ կառավարության փոփոխության շրջանակներում գոնե նրան ազատեին աշխատանքից. Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները եղել են, Ծածկած շուկայի սկանդալը եղել է, Օպերայի տնօրենի պաշտոնում նշանակել է մեկին, ում գլխավոր արժանիքը «Օպերայի մայլում» ապրելն է, տենդերների ու զանազան ծրագրերից «մատը լիզելու» տեղեկությունները եթե մեզ հասնում են, ապա հաստատ հասնում են նաև ԱԱԾ կոմպրոմատների բազան տնօրինող Սերժ Սարգսյանին, նախարարի նկատմամբ մշակութային հանրության վերաբերմունքին էլ, կարծում ենք, նշանակողն ավելի քան տեղեկացված է: Երեկ մշակութային մի շարք հարգված գործիչներ պարզապես սգի մեջ էին. «Հասմիկ Պողոսյանը վերանշանակվել է»,- իրար էին փոխանցում բոթն ու հառաչում:
Հարություն Հարությունյան, Ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/harutyunharutyunyan555/posts/763026253722085?stream_ref=1