ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պետդեպում իր ելույթի ժամանակ ասել է, որ սառը պատերազմի ժամանակ ամեն ինչ ավելի պարզ էր, քան այժմ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պետդեպում իր ելույթի ժամանակ ասել է, որ սառը պատերազմի ժամանակ ամեն ինչ ավելի պարզ էր, քան այժմ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Քերիի կարծիքով՝ այն ժամանակ «ավելի հեշտ էր, քան այժմ կամ, ճիշտ կլինի ասել, ավելի պարզ էր»:
«Ընտրությունն այսքան տարատեսակ չէր, այսքան բարդ չէր: Այն ավելի վառ էր, ավելի հստակ էր՝ կոմունիզմ և ժողովրդավարություն, Արևմուտք և Արևելք, «երկաթե վարագույր»: Եվ շատ բան էր ենթարկվում այդ երկբևեռ աշխարհին»,- ասել է նա:
Իսկ այժմ, Քերիի կարծիքով, աշխարհն «ավելի բարդ է դարձել»: Նա օրինակ է բերել Բալկանները և Մերձավոր Արևելքը՝ այնտեղ ծառացած ուժերով՝ ներառյալ «արմատական իսլամը, իսլամիզմը», ինչպես նաև կտրուկ զարգացող փոփոխությունները:
Հարություն Հարութունյան, Ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/harutyunharutyunyan555/posts/763047410386636?stream_ref=10