Կիևում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սկսվել են քաղաքապետի ընտրությունների թեկնածուների գրանցումը: Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: Նախագահի և քաղաքապետի ընտրություններն, ինչպես հայտնի է, տեղի են ունենալու միաժաժամանակ: Նախագահականը տեղի կունենա մայիսի 25-ին:
Ամենահայտնի թեկնածուն "УДАР" կուսակցության լիդեր Վիտալի Կլիչկոն է, ով հենց սկզբից դիտվել է որպես նախագահի թեկնածու:
Կլիչկոն կպայքարի ներկա քաղաքապետ Վլադիմիր Բոնդարենկոյի հետ, ինչպես նաև Գերագույն Ռադայի պատգամավոր, ակտիվիստ Լեյա Օրոբեցի հետ: Թեկնածուներից է նաև Իգոր Լուցենկոն, ում վրա հարձակում էին գործել: