Առանց մարդկային արժանապատվության, ազգային արժանապատվությունը պահպանել անկարելի է
Հնարավոր է կորցնել հայրենիքը, ապրել օտարի լծի տակ, կամ պարտադրաբար լքել այն: Հնարավոր է մոռանալ մայրենի լեզուն, ազգային ավանդույթները և սովորությունները: Ազգային ինքնակիտակցությունը ամենաերկարն է ապրում և վերջինը մահանում: Ազգային ինքնագիտակցության մեխը ազգային արժանապատվությունն է, երբ ոչ միայն մշտապես հիշում ես որտեղ են քո արմատները, ոչ միայն չես ամաչում քո ազգային պատկանելիությունից,այլև հպարտ ես դրանով: Սակայն յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ նախևառաջ մարդ է: Եթե իր իսկ հայրենիքում, իր իսկ հայրենակիցների կողմից հետևողականորեն նրանից խլվում է ամենաթանկը' մարդկային արժանապատվությունը, ուրեմն' դա վերջն է, քանզի, առանց մարդկային արժանապատվության, ազգային արժանապատվությունը պահպանել անկարելի է: Սա ամենամեծ վտանգն է, որի առջև կանգնած է Հայաստան պետությունը և հայ ազգը: Ազգերի և ժողովուրդհների ուծացման, վերջին հաշվով' վերացման տեսանկյունից մեր դարը մահացու վտանգավոր է: Այսօրվա գերհզորները, ժողովուրդները «իրար խառնելու», ազգայինը վերացնելու և համաշխարհային ազգ ձուլելու վճռականությամբ` շատ ավելի վտանգավոր են, քան ժամանակին մոնղոլ-թաարները, արաբները, թուրքերը: Չկարողացանք? կարգի բերել մեր տունը, մեր ժողովրդին վերադարցնել իրենից խլված մարդկային արյանապատվության զգացումը` կորչելու ենք համաշխարհային այս խառնարանում:
Արամ Հակոբյան, Ֆեյսբուք: