Աֆղանստանում զինվորները ոչնչացրել են 19 զինյալների
Աֆսղանստանում հատուկ օպերացիայի ժամանակ ոչնչացվել է 19 զինյալ: Այս մասին հայտնում է Vesti.Az-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՊՆ-ի մամլո ծառայությանը:
«Աֆղանստանի ազգային բանակը իրականացրել է երկու հատուկ օպերացիա, որի արդյուքնում ոչնչացվել է 19 զինյալ և 7-ը ձերբակալվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Աֆղանստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որը անմասն չէ ահաբեկչական գործողություններից: Եվ տարբեր ծայրահեղական խմբավորումներ, կրոնական սկզբունքներից ելնելով, իրականացնում են բազմաթիվ ահաբեկչական գործողություններ: Հիմնականում հայտնի է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը: