Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Իրակլի Ալասանիան՝ Վարաստանի պաշտպանության նախարարը, պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա: Այցի շրջանականերում նախարարը Թուրքիայում կմնա երկու օր:
Itar Tass – ի փոխանցմամբ` Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ Ալասանիան այցի շրջանակներում կմասնակցի Չանաքալլե ճակատամարտին նվիրված հիշատակի արարողությանը: Նույն աղբյուրի հաղորդմամբ` միջոցառման մասնակիցները կհարգեն Չանաքալլե ճակատամարտի զոհերի հիշատակը: Այդ միջոցառմանը կմասնակցեն նաև պատվիրակությունները, որոնք կժամանեն աշխարհի ավելի քան 35 երկրներից: Միջոցառմանը ներկա է գտնվելու նաև Թուրքիայում լիազորված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչը: