Boeing 777-200 ինքնաթիռը կփնտրեն Տիտանիկի նման
Ավստրալական իշխանությունները որոշել են այլ ճանապարհով փնտրել Boeing 777-200 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով The Guardian-ին:
Ավստրալիայի ՊՆ նախարար Դևիդ Ջոնսոնը հայտարարել է, որ ինքնաթիռի փնտրման համար կօգտագործվի առավել ուժեղ որոնողական սարք, որով փնտրվել է Տիտանիկը` 1985 թվականին Ատլանտյան օվկիանոսում:
Ավստրալական իշխանությունները պետք է դրա հետ կապված բանակցեն Մալազիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ: Հիշեցնենք, որ ինքնաթիռը կորել է մարտ ամսին:
Այժմ տարվում են աշխատանքներ նշված նախագիծն իրականացնելու համար: