Ձերբեկալվել են ադրբեջանցիներ, որոնք փորձել են անօրինական ճանապարհով մտնել Սիրիա
Թուրքիայի սահմանապահները ձերբակալել են ադրբեջանցիների, որոնք փորձել էին անօրինական ճանապարով հատել Թուրքիայի սահմանը և անցնել Սիրիա: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` ձերբակալվածների մեջ եղել են Ադրբեջանի, Թունիսի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիներ:
Փոխանցվում է, որ ձերբակալությունից հետո այդ տղամարդուն տեղափոխել էին ոստիկանություն:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ ադրբեջանի քաղաքացիները հայտնել էին, թե ցանկացել էին մեկնել Սիրիա, որպեսզի Հալեպում հանդիպեին իրենց բարեկամնների հետ: