ԱՄՆ-ն հույս ունի, որ մոտակա ժամանակաշրջանում Սարգսյանը և Ալիևը հանդիպում կունենան
Միացյալ Նահանգները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում կունենան մոտ ապագայում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
«Այդ հանդիպումը կարող է լինել ինչպես պաշտոնական, այնպես և ոչ պաշտոնական»,- հավելել է դեսպանը:
«Ինչպես երկիր, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, մենք ակտիվ շարունակում ենք բանակցությունները: Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կանոնավեր հանդիպումները կարող են լուծել հակամարտության խնդիրը»,- նշել է դիվանագետը: