Ռուսաստանը կարող է արգելափակել Gmail-ը, Skype-ն ու Facebook-ը
Երեքշաբթի օրը Ռուսաստանի Պետդուման ընդունել է «հակաահաբեկչական փաթեթի» փոփոխություններ, որով կարող են արգելափակվել օտարերկրյա առցանց ծառայությունները: Այս մասին հայտնում է "Лента.ру"-ն:
Փոխանցվում է, որ համաձայն այդ օրենքի տեքստի՝ էլեկտրոնային փոստի և ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման օտարերկրյա համացանցային ծառայությունները կպարտավորվեն ռուսական ընկերությունների հետ պահել օգտատերերի ակտիվության մասին տվյալները 6 ամսվա ընթացքում և պարտադիր Ռուսաստանի տարածքում:
Այսպիսով` հարվածի տակ են հայտվում Skype-ը, Goole Hangouts-ը, Gmail-ը և Yahoo-ն: