Հարավկորեական խորտակված նավի զոհերի թիվը հասել է 150-ի
Հարավկորեական «Սևոլ» խորտակված նավի զոհերի թիվը հասել է 150-ի՝ հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով է «Ռենհափ» գործակալությանը:
Ավելի վաղ փոխանցվում էր, որ զոհվել է 139 մարդ: Ինտենսիվ որոնողական աշխատանքների ժամանակ նավի տախտակամածում հայտնաբերել էին 11 մարդու դիակ: Փոխանցվում էր նաև, որ նրանցից շատերը կործանման ժամանակ արգելափակվել էին նավի ճաշարանում:
Ներկայումս որոնողա-փրկարարական օպերացիան նավի վրա դժվարացել է այդ տարածքում ուժեղ ստորջրյա հոսանքների պատճառով: Աշխատանքներին ներգրավված են մոտ 550 մարդ, 212 նավ և 34 օդային տեխնիկա: