Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպա՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակի» հստակ տեղեկություններով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ թե Բելգիա' Բրյուսել է մեկնելու դիվանագիտական աշխատանքի, այլ' ԱՄՆ, ուր կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որը դեսպան է մոտ 10 տարի:
«Հայաստանյան «բարձրագույն» իշխանությունը Բելգիան հարմար չի գտել Տիգրան Սարգսյանի համար, որովհետև այնտեղ աշխատանքն առավել քան տեխնիկական է. Ադոնցն այնտեղ հիմնականում զբաղված է Աշոտյանին ԵԺԿ ընդունել-ճամփելով, ԲՀԿ-ին' չընդունել-չճամփելով:
Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, պատասխանը չի ուշանա: Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, որից հետո առաջիկայում կմեկնի Ղարաբաղ' հանգստանալու»,- գրում է «Հրապարակ» թերթը:
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: