«Մոգ» Մարտիրոսյանը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման (լուսանկարներ)
Մոսկվայի քաղաքային դատարանը 23 տարվա ազատազրկման է դատապարտել «մոգ» Գեորգի Մարտիրոսյանին, ով 2011-2012թթ. Մոսկվայում և Մերձմոսկվայում սպանել էր իր 3 կին հաճախորդներին` թալանելու նպատակով: Այս մասին հայտնում է firstnews.ru-ն:
Դատարանը Գեորգի Մարտիրոսյանին դատապարտել է 23 տարվա ազատազրկման և հօգուտ սպանվածների ազգականների, որպես նյութական փոխհատուցում, բռնագանձել 8 մլն ռուբլի, ևս 15 մլն ռուբլի բռնագանձել` որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Փոխանցվում է, որ Մարտիրոսյանը ծնվել է Թբիլիսիում և երկու անգամ դատապարտված է եղել: 1999թ. նա որոշում է, որ պետք է զբաղվի մոգությամբ և, փաստաբանների տվյալներով, ունեցել է մեծ համբավ: Նրան այցելում էին հայտնի մարդիկ:
Հիմնականում նա իր հաճախորդներին գտնում էր համացանցով, որտեղ նրանց առաջարկում էր իր ծառայությունները, մասնավորապես` կարմայի «մաքրում», անեծքի հանում և այլն:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ նա սպանել էր 21-ամյա, 23-ամյա և 38-ամյա կանանց, որոնք նրա մոտ էին բերել մեծ գումար՝ մոգության ծես անցկացնելու համար. այս գումարով նրանք պաստրատվում էին գնել ավտոմեքենա և բնակարաններ: Այդ ժամանակ կանանց ըմպելիքների մեջ նա հերոին էր լցրել, որից հետո նրանց թմրանյութի մահացու չափաբաժին էր ներարկել:
«Կանանցից մեկի վրա չէր ազդել թմրանյութի մահացու չափաբաժին և նա նրան խեղդել էր լոգարանում»,-հայտնել էին քննչական կոմիտեից:
Նշվում է, որ պետական մեղադրողը պահանջում էր 25 տարվա ազատազրկում և տուժածները պնդում էին ամբաստանյալին ցմահ բանտարկության դատապարտել: