ԿԳՆ հանրակրթության վարչության պետը դուրս կգա՞ ՕԵԿ-ից
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ՕԵԿ-ական է վաղնջական ժամանակներից: Երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է' ինքը և՞ս կուսակցությունից դուրս գալու ընտրության առջև կկանգնի: «Անկեղծ ասած, ես չեմ մտածել դեռ»: Գուցե սպասում է Արթուր Բաղդասարյանի ասուլիսի՞ն: «Ուղղակի այդ ուղղությամբ ես ոչինչ չեմ մտածել, չեմ հասցրել հասկանալ դեռ… ոչ ոք ինձ հետ դեռ ոչինչ չի քննարկել, ես ինքս պիտի որոշում կայացնեմ»,- ասել է նա' ընդգծելով, որ իր պաշտոնը քաղաքական չէ:
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: