ՀՅԴ ԳՄ-ից Սպարտակ Սեյրանյանը նեղացա՞ծ է հեռացել
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ նորընտիր ԳՄ-ում, որը կազմված է 11 անձից, երեք անդամի փոփոխություն է տեղի ունեցել։ Մասնավորապես՝ Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը չեն ընտրվել։ Իսկ նրանց ԳՄ-ում կփոխարինեն Պետրոս Մեղրյանը, Սամվել Երանյանը և Լիլիթ Գալստյանը։ Թե ինչն էր պատճառը, որ նախկին ԿԳ ՀՅԴ-ական նախարար, ապա ՀՅԴ խոսնակի գործը ստանձնած Սպարտակ Սեյրանյանը դուրս մղվեց ԳՄ-ից, «Իրավունք»-ը փորձեց պարզել նրանից։
-Բարև Ձեզ, պարոն Սեյրանյան։
Քաղաքական հարցերով դիմեք Արմեն Ռուստամյանին կամ Աղվան Վարդանյանին։
-Բայց հարցը կոնկրետ Ձեզ է վերաբերում՝ կապված ԳՄ նորընտիր կազմի հետ։
Այդ հարցին ես չեմ պատասխանում։
-Այնուամենայնիվ, Ձեր ԳՄ-ից հեռանալն ինչո՞վ էր պայմանավորված։
Ես արդեն հարցին պատասխանեցի, հաջողություն...»։
Առավել մանրամասն' «Իրավունք» թերթի այսօրվա համարում: