Հովիկ Աբրահամյանին ուղղված շնորհավորանքների սպասվող «հեղեղը» չկա. ոչ ոք չի շտապում շնորհավորել նրան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր է, ինչ Հովիկ Աբրահամյանն զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, սակայն շնորհավորանքների սպասվող «հեղեղը» չկա։ «Մաքսային միության պոտենցիալ անդամ Հայաստանի վարչապետին Ռուսաստանը եթե ոչ 15 րոպե հետո, ապա հաջորդ օրը պետք է շնորհավորեր, սակայն 5 օր հետո շնորհավորեց»,– ասաց ԱԳՆ մեր աղբյուրը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ դեսպանը, հյուրընկալվելով Հովիկ Աբրահամյանին, շնորհավորել էր նրան, առանց մանրամասնելու, թե ում կողմից է շնորհավորում՝ ամերիկյան ժողովրդի՞, Սպիտակ տա՞ն, Պենտագոնի՞։
Վիճակն առանձնապես փայլուն չէ ոչ միայն ԵՄ երկրների և ԵՄ կենտրոնակայանի, այլև Մաքսային միության երկրների և, որ ամենակարևորն է՝ հարևան Իրանի առումով։ Վերջիններս էլ չեն շտապում շնորհավորել»,-գրում է «Հրապարակ» թերթը։
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։