Սպորտի նախարարի պաշտոնը կտան ԲՀԿ-ականին
«Հրապարակ» թերթը գրում է. «Էլ ինչի՞ եք ինձ զանգել»,- «Հրապարակի» զանգին ի պատասխան, երեկ ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանը և անջատեց հեռախոսը: Իսկ հարցը վերաբերում էր նրա հետագա պաշտոնավարմանը:
«Մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ Ծառուկյանը խնամու միջոցով լուծել է իր երբեմնի ախոյան Յուրի Վարդանյանի հարցը, և նա այլևս չի վերանշանակվի այդ պաշտոնում: Լուրեր են շրջում, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը, ով նաև ԲՀԿ քաղաքական խորհրդին կից գործող սպորտի հանձնաժողովի նախագահն է:
Չի բացառվում, որ նա էլ, Հրաչիկ Ռոստոմյանի պես, նշանակումից առաջ ձևականորեն հրաժարվի կուսակցության անդամությունից»:
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: