Անչափահաս տղան 5-ժամյա թռիչք է ունեցել ինքնաթիռի անիվի վրա
16-ամյա դեռահասը ինքնաթիռի կուպեում թաքնված՝ 5 ժամ տևողությամ թռիչք է ունեցել Կալիֆորնիայից մինչև Հավայան կղզիներ:
Ավիաընկերության աշխատակիցները հայտնել են, որ միայն թռիչքից հետո են նկատել, որ տղան ինքնաթիռի անիվին է :
Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան:
Նա Հետախուզման դաշնային բյուրոյի կասկածի տակ է:
Տղան բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ նրա մոտ ոչ մի առողջական խնդիր չկա :
BBCRussian.com-ը հայտնում է, որ տղան փախել է տնից` վազելով անցել դարպասն ու բարձրացել ինքնաթիռի անիվի վրա :