Ուկրաինայի ՊՆ-ն հերքում է օդային տարածքում օտար ինքնաթիռների առկայության մասին լուրերը
Ուկրաինայի ՊՆ նախարարը հերքել է այն լուրերը, որ Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում` երկնքում, օտար ինքնաթիռներ են թռչում: Այս մասին հայտնում է Polit.ru-ն` հղում անելով ՊՆ մամուլի ծառայությանը:
ՊՆ նշել է, որ օդային տարածքը վերահսկվում է մասնագետների և բարձրաստիճան զինվորականներ կողմից:
Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ հենց Դոնցկում, Խարկովում և Լուգանսկում նկատվել են ինքնաթիռներ, որոնք բավականին ցածր են եղել:
Դա միջոց է եղել` բնակիչներին վախեցնելու: