ԱՄՆ-ը պատրաստ է հարված հասցնել Պուտինի անձնական ունեցվածքին
ԱՄՆ պատրաստ է հարված հասցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ունեցվածքին: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով բրիտանական "The Times" թերթին: Հնարավոր նոր սանկցիների մասին համապատասխան հայտարարությամբ Ժնևում հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«ԱՄՆ-ը պատրաստ է գնալ մինչև անձնական դաշտ, եթե ՌԴ նախագահը որոշի զորքեր ուղարկել Ուկրաինայի արևելք»,-գրված է "The Times"-ում:
Թերթում խոսվում է 40 միլիոն դոլարի մասին: Արևմուտքը ենթադրում է, որ Պուտինի անձնական ունեցվածքը կուտակվել է շնորհիվ ռուսական էներգետիկ ընկերությունների ակցիանրի: Դրանք հիմնականում պահվում են Շվեցարիայի բանկերում: