Կուբանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Հայաստանի 3 քաղաքացի է զոհվել
Կուբան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 հայ է զոհվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն հղում անելով «Интерфакс»-ին: ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության տվյալներով' ՃՏՊ-ն տեղի է ունեցել ոստիկանության աշխատակցի մեղքով, ով «Կովկաս» մայրուղու վրա «Renault Megane» մակնիշի մեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի' բախվելով «ВАЗ-21140» մակնիշի մեքենային:
ՃՏՊ-ի մեղավորը Տիխորեցկի շրջանի ՆԳՆ վարչության աշխատակիցն է: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են «ВАЗ-21140» մակնիշի վարորդն ու երկու ուղևորը: ВАЗ մակնիշի մեքենայի ևս երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի ուշ գործակալության աղբյուրը հստակեցրել է, որ ավտովթարի հետևանքով զոհված անձինք Հայաստանի քաղաքացիներ են:
Աղբյուրի խոսքով' իրավապահը փորձել է թաքնվել, սակայն ձերբակալվել է: Ներկա պահին ծառայողական հետաքննություն է անցկացվում, որի արդյունքում ոստիկանության աշխատակիցը կազատվի ներքին գործերի մարմնում աշխատանքից և կենթարկվի քրեական պատասխանատվության: