Արդեն կես տարի է՝ չի հաջողվում բռնել Սպիտակ տան այգում գտնվող աղվեսին
ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների համար, մի քանի ամիս է` ապարդյուն փորձում է որսալ մի աղվեսի, որը շրջում է Վաշինգտոնի Սպիտակ տան այգում:
Աղվեսը հայտնվել է տարածքում` անցած աշնանը:
Կենդանին փորել է այգին, որը ստեղծել էր երկրի առաջին տիկին Միշել Օբաման:
Վերջինս ձայնային ազդանշաններից հետո տագնապ է հայտարարել: Տեսնելով Աղվեսին Սպիտակ տան սյուների մոտ՝ Բարակ Օբաման ապշել է:
Անվտանգության աշխատակիցները տարածքի տարբեր մասերում թակարդներ են տեղադրել, հավի թևիկներ դրել դրանց մոտ, սակայն աղվեսին բռնել չի հաջողվել:
Աշխատակիցներն ասել են , որ մտադիր չեն կրակել կենդանուն, նրանց նպատակն է՝ բռնել աղվեսին և ուղարկել 5 մետր հեռավորության վրա գտնվող անտառի այգի, գրում է РИА Новости-ն: