ՃՏՊ Նորաշեն գյուղի մոտակայքում
Ապրիլի 19-ին, ժամը 16.22-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Նորաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-10» միջպետական ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածում՝ Նորաշեն գյուղի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 10 ԼՍ 175 պետհամարանիշի և «ՎԱԶ-2121» մակնիշի 740 ՍՏ 31 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել վարորդներ' 1988 թ. ծնված Դ. Զ.-ն, 1955 թ. ծնված Բ. Գ.-ն և և ուղևոր' 1965թ. ծնված Ա. Մ.-ն:
Հրշեջ-փրկարարները տուժածներին պատգարակով մոտեցրել են «1-03» ծառայության ավտոմեքենային, Ա.Մ.-ն տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, Բ.Գ.-ն` Սևան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Ա. Մ.-ինը՝ բավարար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: