Վլադիմիր Պուտինը կպարգևատրի ռուս զինվորականներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ռուս զինվորականներին պարգևատրել` Ղրիմի հանրաքվեում անվտանգություն ապահովելու համար:
«Ես չգիտեմ` հատկապես ովքեր կարժանանան պարգևատրման, բայց պարգևատրում հաստատ կլինի»,- ասել է նախագահը:
Պուտինը խոստովանել է, որ զինվորականներին աջակցելը այլ կերպ կարող է մեկնաբանվել Արևմուտքում:
«Ես գիտեմ և գիտակցաբար ասել եմ դրա մասին ուղիղ եթերով, որ եթե մենք օբյեկտիվ լինենք և մաքուր, ապա բոլորը կհասկանան, որ զենքի ուժով մարդկանց հանել տներից և ստիպել գնալ հանրաքվեի ՝անհնար է»,- գրում է ИТАР-ТАСС-ը: