Անհայտ անձինք ՄԱԿ֊-ի Մանկական հիմնադրամի 2 աշխատակցի են առևանգել
Պակիստանի Կարաչի քաղաքում անհայտ անձինք ՄԱԿ֊-ի Մանկական հիմնադրամի 2 աշխատակցի են առևանգել։ Այս մասին հայտնում է «Дуния» հեռուսաալիքը։
Նրանք ազգականներին այցելության էին ուղևորվում, երբ նրանց վրա հաձակվել են զինված մարդիկ։ Առևանգողների կողմից դեռևս ոչ մի պահանջ չի ներկայացվել։
Փետրվարին գրոհայինները առևանգել էին Համաշխարհային Առողջապահության կազմակերպության 3 պաղեստինցի աշխատակիցների։ Մինչ օրս նրանց գտնվելու մասին ևս տվյալներ չկան։