Անիմաստ համեմատություն
Մեր լրատվականներից մեկը բավականին հետաքրքիր հրապարակում է կատարել' փորձելով համեմատական անցկացնել Հովիկ Աբրահամյանի և Արթուր Բաղդասարյանի, ում լոբբինգով ի դեպ զբաղված է, կենսագրությունների միջև: Դե հասկանալի է նման նյութն ինչ ենթատեքստ պիտի ունենար, հատկապես, որ արդեն հրապարակման սկզբում հեղինակն հայտարարում է, որ սատարում է Ա. Բաղդասարյանին. այսինքն թե' անաչառության գործակիցը բավականին ցածր է: բայց և այնպես: Արթուր Բաղդասարյանի հանդեպ ամենայն հարգանոք հանդերձ կա մի հարց, որ երբեք անկարելի է շրջանցել: Նույնիսկ եթե Հովիկ Աբրահամյանը միայն հանրակրթական դպորցն ավարտած լիներ, իսկ Արթուր Բաղդասարյանը լիներ աշխարհի ամենագիտունը, միևնույնն է, այն, որ Արթուր Բաղդասարյանը մեղադրվել է Հայաստանի դեմ լրտեսության մեջ երկրորդ նախագահի կողմից, իսկ երկրորդ նախագահը այն մարդը չէր, որ անիմաստ խոսք ասեր, ուրեմն վերջ այլևս արժերկված է: Նույնիսկ եթե հիմա Արթուր Բաղդասարյանը երկնքից հրեշտակ էլ իջեցնի, որ ինքը անմեղ է ու հանիրավի անվանարկվել է, միևնույնն է ժողովուրդն էլ իրեն չի վստահում: Ինքը ինչպես ներքին այնպես էլ արտաքին աշխարհում նկատվում է որպես գրպանային կուսակցության պահեստազորայինի արժեք ունեցող լիդեր ու քաղաքական գործիչ: Ես անձի դեմ բան չունեմ, ես ասում եմ այն, ինչ կա: Շատ ժամանակ չի անցել այդ դեպքերից: Փառք Աստծո օտարալեզու մամուլւ փայլուն պահպանել է ամբողջը ու մերոնք էլ եթե ուզեն կարող են թարմացնել իրենց արխիվներն ու կրկին շրջանառության մեջ դնել: հարցը սա չէ, այլ այն, որ իրենից անկախ վերջինս, ունենալով փայլուն կրթություն ու գիտելիքներ, դարձավ «ես եմ ձեր թագավորը ինձանից բացի թագավորներ չպիտի լինեն էս երկրում» խաղի առաջին ու հիմնական զոհերից մեկը: Հովիկ Աբրահամյանը գոնե նման պատմությունների մեջ չի ընկել ու չի արատավորվել նման սկանդալների կիզակետում հայտնվելով:
Հարություն Հարութունյան, Ֆեյսբուք: