Հայտնաբերվել է նռնականման առարկա
Ապրիլի 19-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում՝ կամրջի տակ, հայտնաբերվել է նռնականման առարկա:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը «РГД-5» տեսակի առանց պայթուցիչի նռնակ է:
Դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժին: