Էվերեստում ձնահյուսի պատճառով զոհերի թիվը հասել է 15-ի
Էվերեստի վրա գրանցված ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը 15-֊ի է հասել։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Բացի այդ` մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Էվերեստում ձնահյուսի պատճառով զոհերի թիվը հասել է 12-ի:
Նեպալի Զբոսաշրջության նախարարությունը հայտնել է, որ ձնահյուսը տեղի է ունեցել այսօր` տեղական ժամանակով 06:30-ին: Միջադեպի պատճառով ձյան տակ է հայտնվել 50 հոգանոց արշավախումբ: