Անհետացած Boeing 777-ի բեկորները փորձելու են որոնել ռեկորդային խորության վրա
Մոտակա օրերին Malaysia Airlines ընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռի «սև արկղերը» սկսելու են որոնել Bluefin-21 սարքի միջոցով` ավելի քան 4.5 կիլոմետր խորության վրա: Այս մասին հայտնում է Straits Times թերթը:
Հայտնի է, որ Bluefin-21 սարքն արդեն երկու անգամ փորձել է սկսել իր օպերացիան ինքնաթիռի բեկորները որոնելու համար, սակայն երկու անգամն էլ առաքելությունը ընդհատվել է:
«Մենք շարունակում ենք աշխատել առկա վարկածներից լավագույնի հիման վրա և հույս ունենք, որ արդյունքում կկարողանանք հաստատել կամ հերքել ենթադրությունը, որ հենց այդ տարածքում է ինքնաթիռը»,- հայտնել են կոորդիանցիոն կենտրոնից: