Մարկեսի ընտանիքը կորոշի՝ որտեղ կհանգչի նրա մոխիրը
Գրող, լրագրող, հրատարակիչ և քաղաքական գործիչ Գաբրիել Գարսիա Մարկեսի ընտանիքը կորոշի՝ որտեղ կհանգչի նրա մոխիրը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Իհարկե, մոխրի ինչ-որ մի մասը կմնա Մեքսիկայում, իսկ մյուսը, կարծում եմ, Կոլումբիա կուղարկվի»,- ասել է Մեքսիկայում Կոլումբիայի դեսպան Խոսե Գաբրիել Օրտիսը:
Cadena 3 հեռուսատընկերության տվյալներով` հայտնի գրողի մարմինը դիակիզել են անցած գիշեր: Արարողությանը ներկա են գտնվել միայն գրողի ամենամտերիմ մարդիկ:
Հիշեցնենք, որ երեկ` 87 տարեկան հասակում, մահացել է կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: