AYF-ը համացանցում բացել է #ArmenianGenocide էջը
Հայկական երիտասարդական ֆեդերացիան (AYF) ապրիլի 24-ի կեսօրին Facebook-ում և Twitter-ում իր կողմից բացած #ArmenianGenocide էջում տեղադրելու է նյութեր` կապված Հայոց Ցեղասպանության հետ: Այս մասին հայտնում է postsovet.ru-ն:
Փոխանցվում է, որ AYF-ը կոչ է անում բոլորին միանալ այդ էջին և գրառումներ կատարել այնտեղ:
Նշենք, որ Հայկական երիտասարդական ֆեդերացիան (AYF) ՀՅԴ-ի երիտասարդական թևն է, որը ստեղծվել է 1933թ. և ունի առանձին գրասենյակներ ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի համալսարաններում:
Իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կամ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) հայ ազգային-քաղաքական կուսակցությունը հիմնադրվել է 1890թ.-ին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և սփյուռքում։