Հիվանդի ստամոքսում հայտնաբերել են ոսկու 12 ձուլածո
Դելիի հիվանդանոցներից մեկի բժիշկները հիվանդի ստամոքսից դուրս են բերել ոսկու 12 կտոր: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փոխանցվում է, որ 63-ամյա տղամարդուն հիվանդանոց էին տեղափոխել, երբ նա սկսել էր գանգատվել ստամոքսի ցավից, փորկապությունից և փսխումից: Նա բժիշկներին հայտնել էր, որ կնոջ հետ վիճաբանությունից հետո կուլ էր տվել խցան, ինչն էլ կարող էր այդքան ցավեցնել իր ստամոքսը:
Վիրահատության ժամանակ բժիշկները նրա ստամոքսից հանել էին ոսկու 12 ձուլածո, որոնցից ամեն մեկը կշռել է 400 գր:
«Մի անգամ ես տղամարդու միզապարկից դուրս եմ բերել 1 կգ քար, սակայն ստամոսքում հայտանաբերել ոսկի՝ դա առջին անգամն է»,-հայտնել է վիրահատող բժիշկը:
Վիրահատությունից հետո ոստիկանները առգրավվել են ոսկին և հարցաքննել են տղամարդուն: