Պուտինը վերջնականապես «թաղեց» ռեֆերենդումի օրինական լինելու միֆը
Ուկրաինայի ԱԳՆ-ն կարծում է, որ Պուտինի խոստովանությունը կապված նրա հետ, որ ռեֆերենդումն իրականացվել է ռուսական զորքերի վերահսկողության ներքո` ամբողջովին «թաղել» է ռեֆերենդումի օրինականության մասին միֆը:
Այս մասին հաղորդում է apsny.ge-ն` հղում անելով ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Դեռ ամսի 4-ին Պուտինը հերքեց, որ ռուսական զորքերը միջամտել են, սակայն արդեն ապրիլի 17-ին նա խոստովանեց, որ իրականում ռուսական զորքերը եղել են Ղրիմում: Նրա խոստովանությունը «թաղեց» ռեֆերենդումի օրինական լինելու միֆը: Այս ամենից հետո` ռուսական կողմի հաջորդ քայլը պետք է լինի անհերքելի փաստը, որ իսկապես զորքերը ճնշում են գործադրել»: