Ժիրինովսկին հերթական անգամ չափն անցել է (տեսանյութ)
ՌուսաստանԼիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմր Ժիրինովսկին ուրբաթ օրը` Պետդումայի լիագումար նիստի ժամանակ, սկանդալ է բարձրացրել՝ վիրավորելով հղի լրագրողին :
МИА «Россия сегодня»-ի թղթակիցը հարցրել է աղմուկ բարձրացնող Վլադիմիր Ժիրինովսկուն` արդյոք արժե, որ Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ կիրառի Ուկրաինայի դեմ այն բանի համար, որ արգելում են ռուսների մուտքը իրենց երկիր:
Ի պատասխան հարցի` Ժիրինովսկին սկսել է բղավել ու վիրավորել լրագրողուհուն իր գործընկերների ներկայությամբ:
«Ի՞նչ պատժամիջոցներ, բարությամբ է պետք սիրաշահել: Որտե՞ղ են այդ հիմարները,- ասել է նա՝ դիմելով կուսակցության անդամներին.- Դու նույնպես արի այստեղ, լրագրողուհի’: Ես կարտասանեմ, իսկ դու կվազես ու կսկսես բռնաբարել նրան: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,-ավելացրել է նա:
Լրագրողները, սակայն, շրջապատել են աղջկան՝ թույլ չտալով մոտենալ նրան:
«Интерфакс»-ի թղթակիցը դիմել է ժիրինովսկուն, որպեսզի նա հիմնավորի իր անբարո պահվածքը, իսկ որպես պատասխան՝ ստացել է.
«Դուք կզրկվեք ձեր աշխատանքից, էլի ինչ-որ հարց ունե՞ք»:
МИА «Россия сегодня»-ն բոլորի ուշադրութունն է հրավիրել այս երևույթին և պահանջել, որպեսզի ժիրինովսկին հասարակայնորեն ներողություն խնդրի: