Ալլա Պուգաչովան դեմ է դուրս եկել Պուտինին (տեսանյութ)
ՌուսաստանԱլլա Պուգաչովայի նոր տեսահոլովակը, որը նրա ծննդյան օրը հայտնվել է համացանցում, Ռուսաստանում ընդդիմադիր ցույցերը ցրելու դրամատիկ կադրեր է պարունակում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Փոխանցվում է, որ իր ծննդյան օրը Ալլա Պուգաչովան ներկայացրել է իր նոր երգը՝ «Нас бьют - мы летаем» (Մեզ խփում են, մենք թռչում ենք), YouTube-ում տեղադրված տեսահոլովակում օգտագործվել են կադրեր Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացվող բողոքի ակցիաներից:
Նշենք, որ նախօրեին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որով Ալլա Պուգաչովան պարգևատրվում է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» չորրորդ աստիճանի շքանշանով: