Պուտինը գիտակցում է, որ ամերիկայի բանակը գերազանցում է ռուսական բանակին. Օմաբա
Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է, այն հետևանքների մասին, որին Ռուսաստանը կարժանան, եթե շարունակի ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում: Այս մասին հայտնում է NewsRu-ն:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը ոչ միայն անեքսիայի ենթարկեց Ղրիմը` չնայած բոլոր առկա օրենքներին, նա նաև խախտեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Բացի այդ` նա աջակցում է ոչ պետական զինված ուժերի խմբավորումներին, որոնք գործում են Ուկրաինայի հարավում և արևելքում»,-հայտարարել էր Օբաման:
«Ռուսական տնտեսությունն արդեն թուլացել է և մենք տեսնում ենք դրա արդյուքները, բացի այդ` ՌԴ-ի նախագահ Վալդիմիր Պուտինը լավ գիտակցում է, որ ամերիկայի բանակը գերազանցում է ռուսական բանակին»,- հավելել է Օբաման: