ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է գրել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրինաց երկիրը» լքողների բանակը ստվարանում է. եթե նախօրեին ՕԵԿ-ից դուրս գալու դիմումներ և հայտարարություններ էին տարածել 3 նախարարները՝ Արմեն Երիցյանը, Սամվել Թադևոսյանը և Սերգո Կարապետյանը, երեկ արդեն ալիքը հասել էր ներքևի էշելոնին: Երեկ ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է գրել նաև Դավիթ Կարապետյանը, ով նախարարություններ փոխելու մեծ փորձ ունի. սկզբում նա պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն էր, ապա սփյուռքի նախարարի տեղակալը, իսկ վերջում՝ արտակարգ իրավիճակների: Ի դեպ, մեծ թվով ՕԵԿ անդամներ կան նաեւ ՕԵԿ-ական նախարարներին ենթակա կառույցներում, հայտնի չէ, թե նրանց ճակատագիրն ինչ է լինելու:
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: